ՀՀԿ համագումարում Գործադիր մարմնի կազմն ընտրելիս զավեշտալի դեպք է գրանցվել. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կազմն ընթերցելիս մոռացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը եւ նրա համար ստիպված են եղել առանձին քվեարկել:

Երբ քվեարկեցին ԳՄ կազմի 21 թեկնածուների համար, պարզվեց, որ իրականում հնչել է 20 անում:

«Այստեղ ինձ ասում են, որ ԳՄ կազմում 20 մարդու անուն ենք թվարկել: Արդյոք էսպե՞ս է»,-ասաց Սերժ Սարգսյանը: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը միասին թղթերում որոնում էին ԳՄ 21-րդ  անդամի անունը:

«Փառք Աստծո, համագումարը չի ավարտվել: Մեր ԳՄ 21-րդ անդամը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է»,-ասաց Սերժ Սարգսյանը եւ նրա համար առանձին քվեարկություն կազմակերպվեց:

«Ոնց որ ավելի լավ ստացվեց, Վիգեն, առանձին քվեարկեցինք»,-կատակեց ՀՀԿ նախագահը: