Կառավարության եւ վարչապետի մասին ՀՀ նախագահի հայտարարությունը վստահության մանդատ էր։ Այս մասին նոյեմբերի 28-ին ԱԺ–ում լրագրողներին ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Հարցին, թե նրան պաշտոնում մնալու մնալու խոստումներ տրվել են արդյոք այն բանից հետո, երբ նախագահը հայտարարել էր, որ ՀՀԿ–ի հաղթանակի դեպքում երկրի վարչապետ է մնալու Կարեն Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե ոչ։ Առհասարակ ես կարծում եմ, որ չկա նման ձեւաչափ. խոստումներ տալ ինչ–որ մեկի հետագա պաշտոնավարման կապակցությամբ։ Եվ դա կոռեկտ չէ։ Կառավարության եւ վարչապետի մասին ՀՀ նախագահի հայտարարությունը վստահության մանդատ էր, որպեսզի շարունակեն բարեփոխումների քաղաքականությունը, որը ներկայիս Կառավարությունը մտադիր է իրականացնել»։