Թուրքիայի մի շարք քաղաքներում իրարանցում է, բնակիչները նոյեմբերի 28–ի գիշերը երկնքում ինչ-որ օբյեկտներ են նկատել, որոնք, իրենց կարծիքով, ՉԹՕ–ներ են։

Թուրքական մամուլում հայտնվել են Ստամբուլում, Անկարայում ու այլ քաղաքներում հայտնված ՉԹՕ–ների լուսանկարներն ու տեսանյութները։

Թուրքիայի քաղաքացիներն այս դեպքերի կապակցությամբ սպասում են տիեզերական երեւույթներով զբաղվող կենտրոնների պարզաբանումներին։