Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, մոռացավ ձայնի իրավունք տալ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին:
«Կուսակցությունների մասին» օրենքի քննարկմանը խմբակցությունների ելույթներից հետո Ուրիխանյանը ձայնի իրավունք խնդրեց, մինչդեռ Գալուստ Սահակյանն ամբիոնի մոտ հրավիրեց հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանին:
«Կներեք հա, ընդմիջմանը կասես հա՞, արդեն կանչել եմ»,- Ուրիխանյանին դիմեց ԱԺ նախագահը, ինչից հետո դահլիճում բոլորը սկսեցին ծիծաղել:
Տիգրան Ուրիխանյանը կրկին պնդեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով ինքը ձայնի իրավունք ունի, որից հետո միայն նրան թույլ տրվեց ելույթ ունենալ:
Նշենք, որ Ուրիխանյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե ինքը բողոքում է եթերաժամանակի պակասից, մինչդեռ Հ2 հեռուստաընկերությամբ իր բնակարանի եւ ընտանիքի մասին հաղորդում է ցուցադրվել:
«Պարոն Բաղդասարյան, Դուք շատ ճիշտ նշեցիք, բայց խոսքը ոչ թե Հ2 կամ այլ հեռուստաընկերության մասին է, այլ Հանրայինի, որտեղ արդեն կա փոփոխություն: Որեւէ բացասական երանգ չկա: Շնորհակալություն»,- ասաց պատգամավորը:











