Հայաստանի ԱԺ-ում այսօր հետաքրքիր երկխոսություն տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եւ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջեը:

Երբ Բագրատյանի ելույթի ժամանակ դահլիճում աղմուկ էր, Բագրատյանը դիմելով խանգարող անձին ասաց. «Նստեք, լսեք, կամ էլ գնացեք, բա ոնց»:

Սրան անմիջապես արձագանքեց Շարմազանովը, թե՝ «Պարոն Բագրատյան ջան, դեռ վարչապետ չեք դարձել»:

«Հանգստացիր կդառնամ, ուզենամ՝ կդառնամ»,-հետեւեց Բագրատյանի պատասխանը:

«Բոլորը ձեզ կընտրեն, բայց մենք էլ պիտի ուզենանք»,-ասաց ԱԺ փոխնախագահը, ինչին նախկին վարչապետն արձագանքեց. «Կարող է այլ ելք չունենաք շուտով»:

Իսկ երբ նիստը վարողը հայտարարեց, որ Բագրատյանի ժամանակը զրոյացրեք, որ կարողանա ամբողջ ժամանակը տրամադրել ելույթին, Հրանտ բագրատյանը կատակով նետեց. «Փոշիացնում եք ժամանա՞կս»: