Երեւանի Ազատության հրապարակից այսօր` դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մեկնարկած երթն ավարտվեց: «Հիմնադիր խորհրդարանի» կազմակեպրած երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվելով  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, իրենց աջակցությունն հայտնեցին այնտեղ գտնվող «Սասնա ծռերի» խմբի անդամներին, այնուհետեւ երթով կրկին վերադարձան Ազատության հրապարակ:

Երթի մասնակիցներն իրենց հետ բերել էին  «Սասնա ծռեր», «Ազատենք հայրենիքը տականքներից»  գրությամբ պաստառներ: