Գյումրիում ապրիլի 3-ի երեկոյան անհայտ անձը Արտաշես Շահինյան փողոցի տներից մեկի բակ էր մտել, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել պատուհանը, ներս մտել եւ հափշտակել մոտ 1,9 մլն դրամի ոսկեղեն, «Վալտեր» տեսակի գազային ատրճանակ ու փախել:

Նոյեմբերի 23-ին ոստիկանները նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել գյումրեցիներ Արտյոմ Հ.-ին եւ Թովմաս Կ.-ին: Նրանք խոստովանական բացատրություն են տվել:

Իրավապահները Արտյոմ Հ.-ի բնակարանից թղթի փաթեթների մեջ հայտնաբերել են նաեւ կանեփանման զանգված:

Նույն օրը ոստիկանները բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել եւս երեք մարդու՝ Դավիթ. Պ-ին, Էդգար Կ.-ին եւ Կարապետ Մ.-ին: Նրանք վերջին մասում ընդհանուր թվով 6 գողության կամ գողության փորձ էին կատարել, այդ թվում մանկապարտեզից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: