Բանակի հաշվին հարստացած գեներալներ եթե կան, թող համապատասխան մարմինների կողմից բացահայտվեն եւ պատժվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին,  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմազորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն՝ 1000 դրամների նախագծի վերաբերյալ հնչած կարծիքներին, թե անարդար է, եւ պահանջ կա, որ այդ նախագծի փոխարեն բանակի հաշվին հարստացած գեներալներն իրենց ունեցվածքը վերադարձնեն բանակին:

«Ի՞նչ է նշանակում բանակի հաշվին հարստացած գեներալ, ո՞վ է ասողը դա, թող հիմնավորի: Թող ապացուցեն, դրա համար կան իրական օղակներ, որոնք որ պետք է աշխատեն ու ապացուցեն: Ով որ տվյալ կտրվածքով է, թող իր պատիժը կրի»,-ասաց նա:

Կամո Քոչունցը լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կարող են իրավապահ մարմինները բացահայտումներ անել, եթե սերտաճած են իշխանությունների հետ, Քոչունցն պատասխանեց, որ նման եզրակացություն անել չի կարելի: Որից հետո խննդրեց  բանակի հաշվին հարստացած գեներալների անուններասել: Իսկ, երբ հնչեցին Խաչատուրովի, Բաղմանյանի  այլոց անունները, ՊՆ պաշտոնյան հայտարարեց, թե դրանք ընդհանուր բնութագրումներ են: