Դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից։
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արագածոտնի մարզային վարչության եւ Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Հրաչյա Ավետիսյանը բռնվեց իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին։
Քննությունը շարունակվում է։











