Իմ ինտելեկտը չի հերիքում, որ հասկանամ՝ Դուք ինչ եք ասում։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում այսպես արձագանքեց Հրանտ Բագրատյանը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի այն բացատրությանը, որ Բագրատյանը չի կարող հարցեր տալ, քանի որ նախապես առաջարկներ չի ներկայացրել։

«Պարոն Բագրատյան, մենք քննարկում ենք նախարարի ներկայացրած փաթեթի մեջ այն նոր օրինագծերի փոփոխություններն ու լրացումները, որոնք առաջին ընթերցմամբ են քննարկվում։ Կանոնադրությունն է այդպես  պահանջում։ Կանոնակարգով սահմանված է՝ երբ առաջին ընթերցման ռեժիմից հետո օրինագիծը հարստացվում է լրացումներով ու փոփոխություններով, նոր կետերը քննարկվում են առաջին ընթեցման ռեժիմով, որից հետո երբ ավարտվի նորից նախարարը ներկայացնելու է այդ օրինագիծը երկրորդ ընթերցման ռեժիմով, որի վերաբերյալ կարող եք ելույթ ունենալ, բայց հարց չեք կարող տալ, քանի որ նախապես առաջարկություներ չեք ներկայացրել։ Ես հնչեցնում եմ այն մարդկանց ցուցակը, որոնք առաջարկություններ ներկայացրել են եւ կարող են հարցերով հանդես գալ»,-ասաց Նաղդալյանը:

ԱԺ փոխխոսնակի այս մեկնաբանությանը Բագրատյանն արձագանքեց․  «Իմ ինտելեկտը չի հերիքում, որ հասկանամ՝  Դուք ինչ եք ասում»։ Հերմինե Նաղդալյանն էլ հակադարձեց, թե դա իր խնդիրը չէ։