Նոյեմբերի 3-ին, ժամը 18.15-ի սահմաններում երկու երիտասարդ մտել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 22-րդ շենքի մուտքերից մեկը, վերելակի խցուկում հարձակվել մի կնոջ վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան, գցել հատակին, ապա դանակով սպառնալով հափշտակել դրամապանակը, պարանոցի ոսկյա շղթան երկու խաչով ու դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինեն երեւանցիներ Գեւորգ Թ.-ն եւ Հովսեփ Մ.-ն: Նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Օրեր անց՝ նոյեմբերի 22-ին իրավապահները կասկածյալներին բերման են ենթարկել ոստիկանություն:

Մանրանասները՝ տեսանյութում: