Մենք պատերազմի մեջ գտնվող ժողովուրդ ենք ու եկել եմ ասելու, որ պատերազմը չի ավարտվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ-ում «1000 դրամի» նախագծի շուրջ իր ելույթում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի պետբյուջեի առյուծի բաժինը գնում է պաշտպանական ծախսերին, հայրենիքի պաշտպանին: Ուզում եմ հիշեցնել, որ այս նախագիծը այդ բյուջեի հետ քիչ աղերս ունի:
Մենք անպայման ընդունելու ենք այս նախագիծը, սա իսկապես համախմբման ու պարտադիր լուծում է: Այս նախագիծն ընդունելով՝ պետությունն ու բյուջեն իրենց գործառույթները չեն դադարեցնելու»,-ասաց պատգամավորը:
Մարգարիտ Եսայանի խոսքով, այդ 1000 դրամները որ վճարելու ենք այդ հիմնադրամին, վճարելու ենք ի խորոց սրտի. «Դա մեզ ոչ հարստացնելու է, ոչ էլ աղքատացնելու է, բայց վճարում անելուց հետո, երբ տուն ենք գնալու, հասկանալու ենք, որ մի չնչին, մի շյուղ, մի բան արել եք:
Պետք չի այստեղ խոսել, թե ով ինչ է արել կամ չի արել: Ամոթ է, հերքի էլի: Մարդիկ ավելի շատ բան են անում, ոչինչ չեն խոսում: Մարդիկ լուռ գնում են զոհվածների տները, ամեն ամիս կատարում են իրենց հոգու պարտքըեւ չեն խոսում այդ մասին:
Թարգեք նախընտրական բաները, թարգեք խելք սովորեցնելու բաները, իշխանությունն ու պետությունը գիտեն ինչ են անում, եւ Պաշտպանության նախարարը, որ Պաշտպանության համակարգի ակունքներում կանգնած է, ես տեսել եմ լրագրող ժամանակ, գիտի՝ ինչ է անում»։
Նրա խոսքով, այս օրենքը լինելու է սիրուն քայլ, որը կապ չունի Հայաստանի գործող օրենքների հետ. «Մենք գնում ենք փոփոխությունների եւ դա ոչ թե դուք եք անում, հարգելի գործընկերներ, ձեր պաթետիկ, շնչահեղձ ելույթներով, այլ իշխանությունը: Եթե չգիտեք, եկել եմ նաեւ դա ասեմ:
Այո, դա պետք է լինի պարտադիր, այդ պարտադիրի մեջ քնքշանք կա, հավասարի ընկալում կա»:











