ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ, հայտնում է NBC News–ի թվիթերյան էջը։

Հանդիպումն ընթացել է Նյու Յորքում՝ «Թրամփ Թաուեր» երկնաքերում։ Թրամն ու Ուեսթը լուսանկարվել են, եւ նախագահը նշել է, որ իրենք վաղեմի ընկերներ են։ «Մենք քննարկում ենք կյանքը»,– ասել է նա։

Ուեսթն իր հերթին  հրաժարվել է պատասխանել հարցերին՝ նշելով, որ ուղղակի ուզում է լուսանկարվել։

Դրանից հետո Թրամփը Ուեսթին խորհուրդ է տվել հետեւել իրեն։ «Շուտով կհանդիպենք»,– ասել է նա։