Ոչ ոք, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, պարտավոր չէ ՀՀԿ կազմում լինել։ Այս մասին դեկտեմբերի 14-ին ԱԺ–ում լրագրողներին ասել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով կուսակցություն հիմնելու մասին Օհանյանի պլանների մասին։

Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ–ն հեռու է բոլոր ակնառու գործիչներն իր շարքերը ներառելուց։ «Եղել եւ մնում են Ղարաբաղի հերոսներ, բայց նրանք իրենք են որոշում մտնել քաղաքականություն, թե ոչ, որ կուսակցությունը ընտրել, իսկ որը՝ ոչ»,– ասել է փոխխոսնակը եւ հավելել, որ ՀՀԿ–ն չի վախենում  նոր կուսակցության հետ մրցակցելուց։