Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին ձնաբքի պատճառով այս պահին խցանում է, որի մեջ ժամեր շարունակ մնացել են 100-ից ավել մարդատար ու բեռնատար մեքենաներ:
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ տասնյակ քաղաքացիներ չգիտեն ինչ անեն: Չնայած ճանապարհին աղ ու ավազ է լցրած, սակայն այն ներկայումս դժվարանցանելի է եւ պատված է մերկասառույցով:
Խցանումը հավանաբար առաջացել է մի քանի մեքենաների պատճառով, որոնք չկարողանալով առաջ ընթանալ, փակել են ճանապարհը:
.jpg)
.jpg)
.jpg)
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
Մանրամասները՝ առաջիկայում











