Առողջապահության նախարարությունը պատրաստ է լսել ցանկացած առաջարկություն, թե ինչպես օրինականացնեն հիվանդանոցներում ստվերային շրջանառությունը: Այս մասին դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Ի պատասխան իր նախորդ հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ Ալթունյանը նշեց, որ ինքը չի առաջարկել բժիշկներին նիրաբերածը հարկել: Խոսքը միայն այն մասին էր, որ հիվանդանոցային բոլոր վճարումները օրինական լինեն:
«Այդ նպատակով մենք առաջարկներ ենք հավաքում, այդ թվում՝ ձեզանից: Եվ, իհարկե, բժիշկներից: Նրանց բոլորին շրջաբերական է ուղարկվել՝ առաջարկելով շարադրել խնդրի վերաբերյալ իրենց տեսլականը»,- նշեց առողջապահության նախարարը:
Որոշ բժիշկների նկատմամբ նման մոտեցման (կաշառքների մասին իրենցից՝ հնարավոր կաշառակերներից հարցնել) ոչ ռացիոնալ լինելու դիտարկման հետ նախարարը չհամաձայնեց:











