Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մշակութային գործիչներիհետհ անդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի բարձրացվել են նաեւ Հայաստանյան հեռուստաընկերություններով ցուցադրվող անորակ սերիաաների խնդրի մասին, որոնք քարոզում են բռնություն, պսանություն եւ այլն արատավոր երեւույթներ:

Անդրադառնալով այս խնդրին Սերժ Սարգսյանն ասել է՝ իհարկե գիտակցում է, որ դրանք դեգրադացիայի են հանգեցնում։ «Պետության պատասխանատվությունն առաջին հերթին տարածվում է Հանրային հեռուստատեսության կոնտեկտի վրա։ Եւ կարծում եմ՝ Հանրայինը շատ չունի կշտամբանքի տեղ։ Իհարկե, կան լծակներ, բայց այդ լծակների օգտագործումը բերումէ  դեգրադացիայի։ Էդ մարդիկ էլ ի՞նչ են ասում՝, ասում են՝ պահանջարկ կա։ Չեն կարողանում ավելի լավ արժեքներ ստեղծել, ասում են՝ շուկան փոքր է, ռեկլամ տվող չկա»,- նշել է նախագահը։

«Իմ կարծիքով՝ վատ լուրը շատ ավելի հեշտ է տարածվում, վատ լուր լսողների պակաս չկա ամբողջ աշխարհով մեկ: Ցանկացած հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր այլ նախընտրություն ունեն: Նորից եմ կրկնում` չեմ արդարացնում, բայց լավ կլինի,որ զուգահեռ կարողանանք ստեղծել սերիալներ, որոնք լսարանը կգրավեն: Լավ, անենք, բայց ամբողջովին մենք չենք կարող, չունենք էդքան հնարավորություն, որպեսզի այդքան ֆինանսավորենք»,-ասել է Սերժ Սարգսյանը

Նա որպես հաջողված սերիալներ նշել է ուժային կառույցների` ոստիկանության եւ պաշտպանության նախարարության մասին ցուցադրվող սերիալները:

««Շանթ» հեռուստաընկերության հետ պաշտպանության նախարարությունը եւ ոստիկանությունը պայմանագիր ունեն եւ ամեն տարի միջոցներ ենք հատկացնում, որպեսզի այդ թեմաներին նվիրված սերիալներ անեն, իմ կարծիքով շատ թե քիչ որակյալ են, բայց չգիտեմ` ինչքան դիտարժան են հասարակության կողմից»,-ասել է Սարգսյանը: