Եղեգնաձորի Գյուրջյան ու Բաղյան փողոցների խաչմերուկից նոյեմբերի 29-ին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման են ենթարկվել քաղաքացիներ, որոնց մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոց։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման են ենթարկվել երեւանցի Մելիք Խ.-ն եւ Եղեգնաձորի բնակիչ Սիմոն Լ.-ն: Մելիք Խ.-ն թմրամիջոցը ձեռք էր Սիմոն Լ.-ից: Մելիքի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված։
Ըստ կասկածյալի հայտարարության՝ հայտնաբերվածը նա գնել էր Սիմոն Լ.-ից: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգվածի մանրացված 2 փաթեթ։
Նշանակված դատաքիմիական փորձաքննության համաձայն՝ հատնաբերված փաթեթներում մարիխուանա թմրամիջոց էր:
Դեկտեմբերի 1-ին ոստիկանները խուզարկել են նաեւ Սիմոն Լ.-ի առանձնատունը, որտեղ ևս հայտնաբերվել է թմրանյութ: Հայտնաբերվել են տարբեր քաշերի 5 փաթեթավորված դեղնականաչավուն մանրացված և 2 կոշտ կանեփանման բույսի զանգվածներ։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Սիմոն Լ.-ն կալանավորված է, քննությունը շարունակվում է։











