Թուրքիայի Քայսերի (Կեսարիա) քաղաքում դեկտեմբերի 17-ին  հատուկ նշանակության բրիգադի՝ արձակուրդի մեկնող զինվորականներին տեղափոխող ավտոբուսը ռումբով բեռնված մեքենայի պայթեցման միջոցով ենթարկվել է հարձակման։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Քայսերիի հատուկ նշանակության բրիգադի՝ արձակուրդի դուրս եկած զինվորականների խումբը ավտոբուսով դուրս է եկել զորամասի տարածքից, որին սկսել է հետեւել մի մարդատար մեքենա։ Ճանապարհի մի հատվածում հետախնդող մեքենան հարվածել է ավտոբուսին ու պայթել։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է, որ զինվորականների ավտոբուսի դեմ հարձակման հետեւանքով սպանվել է 13 եւ վիրավորվել 48 զինվորական։

Նշենք, որ Քայսերիի հատուկ նշանակության բրիգադի զինվորականները քուրդ զինյալների ամենամեծ գլխացավանք են համարվում։ Քուրդ զինյալների դեմ պայքարում թուրքական զինված ուժերը հիմնականում օգտագործում է հենց Քայսերիի հատուկ նշանակության բրիգադի ծառայողներին։