Ոստիկանությունը հայտնաբերել է թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման եւ իրացման հերթական դեպքը:

Դեկտեմբերի 12-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով` ոստիկանության Արաբակիրի բաժնի աշխատակիցները Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել նույն պողոտայի բնակիչ Թորոս Նալբանդյանին: Նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ եւ կանեփանման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանությանը պարզել է` Նալբանդյանն այն ձեռք է բերել Արտավազդ Սիմոնյանից, որին հաջորդ օրը բերման է ենթարկել ոստիկանություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում: