Ոստիկանները մի քանի ժամում բացահայտել են բնակարանից 5000 դոլարի ոսկեղենի և 3000 դոլար կանխիկ գումարի գողությունը:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` դեկտեմբերի 10-ին Ձիթհանքով գյուղում գողություն էր տեղի ունեցել. անհայտ անձը պատուհանից մտել էր տուն եւ հափշտակել 5000 դոլարի ոսկեղենի և 3000 դոլար կանխիկ գումար: Հաղորդումից ժամեր անց ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ, նախկինում գողության համար դատապարտված, 25-ամյա Սեւադա Պողոսյանը:
Կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում:











