Դեկտեմբերի 5-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները մեքենաներից գողություններ կատարելու կասկածանքով Երեւանի Արաբկիրի վարչական շրջանում երկու երիտասարդի են բերման ենթարկել:

Երիտասարդները տեսնելով ոստիկանների մեքենան, ձեռքներից ինչ-որ բան են նետել ու փախել, սակայն իրավապահներին հաջողվել է բռնել նրանց:

Պարզվել է, որ նրանք Արմեն Ե.-ն եւ Նարեկ Ե.-ն են: Պարզվել է նաեւ, որ նրանք փախչելիս ձեռքներից գցել են մեքենայի մագնիտոֆոն, պտուտակահան եւ ձեռնոցներ:

Հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ի գիշերը երիտասարդները Կոմիտասի փողոցի շենքերից մեկի բակում 5 մեքենաներից դռան ապակին կոտրելու եղանակով գողություն եւ գողության փորձեր են արել: Հափշտակել են, ինչ հնարավոր է եղել:

Առավել մանրամասն տեսանյութում: