Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանելու գործի հետ կապված ոստիկանները կնիքել են դեսպանին սպանած Մեւլութ Մերթի հետ նույն տանն ապրող փաստաբան Օ.Ս.–ին պատկանող փաստաբանական գրասենյակը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ փաստաբանը աշխատանքի գնալու ժամանակ նկատել է, որ իր գրասենյակը կնիքել են, որից հետո պարզաբանման համար ոստիկանություն է դիմել։ Նրան պատասխանել են, որ փաստաբանական գրասենյակը կնքել են դատախազի հրահանգով;
Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։ Դեպքից հետո ձերբակալվել են 5 հոգի, այդ թվում մարդասպանի մայրը, հայրը, քույրն ու եւս երկու հոգի։











