Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները վերջերս բացահայտել են շանտաժի միջոցով գումար շորթելու երկու դեպք եւ բերման ենթարկել հանցագործներին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքից։ 

Ըստ տեսանյութի՝ մի կին վերջերս իր ծանոթներից մեկից հեռախոսազրույցի միջոցով պահանջել է 600 դոլար, հակառակ դեպքում սպառնացել հրապարակել իրենց սեռական հարաբերության վերաբերյալ տեսանյութ։ Տուժողը դիմել է ոստիկաններին, որոնք  գումարը մշակել են հատուկ միջոցով տրամարդել տուժողին։  Վերջինս Մաշտոցի պողոտայում հանձնել է կնոջը։ Հանդիպումից կարճ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել կնոջը ոստիկանության բաժին։

Շանտաժի թիրախ է դարձել եւս մեկ տղամարդ, որից մի կին պահանջել է 12 հազար 5 հարյուր դոլար։ Առաջին անգամ այն ստացել է եւ երբ փորձել է երկրորդ անգամ շանտաժի միջոցով ստանալ նույնքան գումար, տղամարդը դիմել է իրավապահներին, որոնց հաջողվել է հատուկ մշակված գումարի միջոցով բացահայտել  հանցագործին եւ բերման ենթարկել։