Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունք դեկտեմբերի 20-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ հայտնաբերվել, եւ ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Արթուր Խ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2013թ. ապրիլի 28-ին ՌԴ-ի Կիսելեւսկ քաղաքի սրճարաններից մեկում որսորդական հրացանով կրակել է ՌԴ մի քաղաքացու վրա ու սպանել նրան: Արթուր Խ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում է նախաքննություն: