«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն իր իրավունքն է: Այս մասին դեկտեմբերի 24-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական թեւի համագումարի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ծառուկյանի, ինչպես նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ կրկին ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մտադրություններին, Բաղդասարյանն ընդգծել է. «Նրանց իրավունքն է»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն անցյալ տարի քաղաքականությունից հեռացավ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից խիստ քննադատությունից հետո, չի բացառել ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը: