Ստամբուլի Reina ակումբում հրաձգության զոհերի թիվը հասել է 39-ի: Եվս 69 մարդ վիրավոր է, հայտնում է Hurriyet-ը:
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլույի խոսքով՝ ճանաչվել է 21 զոհի ինքնություն, որոնց թվում կա 16 օտարերկրացի:
Համացանցում հայտնվել է գիշերային ակումբում արյունոտ ջարդի սկիզբը պատկերող տեսանյութը: Կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը վազում շենքի մուտքի մոտ՝ հընթացս կրակելով:


















