Չինացի հնագետները Հենան գավառի Սինյան քաղաքի դամբարաններից մեկում գրեթե 2300 տարեկան թուր են գտել: Այս մասին հայտնում է Չինաստանի Միջազգային ռադիոն (CRI):

Այն շատ լավ է պահպանվել: Թրի մոտ նաեւ դանակներ են հայտնաբերվել, որոնք նույն ժամանակահատվածով են թվագրվում:

Թուրը վերագրվում է Մարտնչող թագավորությունների ժամանակաշրջանին, որը տեւել է մ.թ.ա. 475 թվականից մինչեւ մ.թ. 221 թվականը: