Ամերիկյան Յուտա նահանգում երկու տարեկան երկվորյակ եղբայրների տանը տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է տղաներից մեկը փրկել մյուսին։ Տեսագրությունը YouTube–ում հրապարակել են տղաների ծնողները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երեխաները խաղում էին զգեստապահարանի մոտ ու պատահաբար շրջել են այն։ Երեխաներից մեկը հայտնվել էր հատակին՝ պահարանի տակ, իսկ ծնողները նրանց մոտ չէին, որ օգնեին։ Նրա երկվորյակ եղբայրը չի կորցրել իրեն ու կարողացել է պահարանը մի կողմ տանել, ազատելով եղբորը։