Երեւանցիների մեծ մասը կարծում է, որ երկարատեւ ամանորյա արձակուրդն ավելի գերադասելի է, սակայն նրանք չեն թաքցնում, որ այն վնասում է իրենց աշխատանքին: NEWS.am-ը հարցում է անցկացրել մեր համաքաղաքացիների շրջանում, պարզելու` արդյոք արդարացված էր 8-օրյա հանգիստը, որը եվրոպական երկրներում տեւում է մինչեւ 3 օր:
«Արձակուրդները կարճ են, թող մեր ժողովուրդը հանգստանա, ուղղակի մի քիչ վատ է, որ տոներից առաջ ամեն ինչ առնում են, հետո էլ խանութ չեն գալիս»,- ասաց մթերային խանութի վաճառողուհին:
«Իհարկե վնասում է, ամբողջ օրը քշում եմ, հավայի գազ եմ լցնում: Օրը 100-150 ուղեւոր եմ փոխադրում»,- նշեց երթուղային տաքսիներից մեկի վարորդը:
«Էտ 8-օրյա արձակուրդը մեզ վրա չի ազդում, ես անհատ ձեռնարկատեր եմ, բայց մեր գործն իհարկե տուժում է»,-ասաց մթերային խանութներից մեկի սեփականատերը:
Նշենք, որ Անամորից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ճիշտ չէ 8 օր գոճի ուտել եւ խոստացավ, որ հաջորդ տարի հունվարի 3-5-ը կլինեն աշխատանքային:











