Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում փոխմարզպետի որդու սպանության վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ Նորատուսի բնակիչ 29-ամյա  Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվողը հունվարի 8-ին  ներկայացել է ոստիկանության բաժին։ Նա Նորատուսի բնակիչ 20-ամյա Մեխակ Հարությունյանն է, որը ներկայացրել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը։ 

Նշենք, որ հունվարի 7-ի կեսօրին Հայկ Հակոբյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել իր  մեքենայի մեջ։ Նա Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին էր։