Պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանը առողջական խնդիրներ չի ունեցել, ակտիվ զբաղվում էր սպորտով՝ ֆուտբոլով ու վոլեյբոլով։ NEWS.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի հարեւանները պատմեցին, որ առողջությունից երբեք չի բողոքել։

Մյասնիկյան գյուղի դպրոցի տնօրենy՝  Զուբեյդա Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ  Սարգիսը միշտ առաջինն  է եղել ֆուտբոլի ու վոլեյբոլի մարզային առաջնություններում։ Դպրոցը 2 անգամ չեմպիոն է դարձել նրա շնորհիվ։

Սարգիսը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ էր, 10 օր առաջ էր անցել զինվորական ծառայության։

NEWS.am-ին  Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զինծառայողի մահվան պատճառը «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուցն»  է եղել։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: