Գերմանական ՌԾՈւ-երը փորձարկել են Baden-Wurttemberg նորագույն ֆրեգատի ՝ F125 նախագծի գլխավոր նավի սարքավորումները, գրում է «Ռոսիյսկայա Գազետա»։

150 մետր երկարության գերմանական ֆրեգատը իր չափերով ավելի շատ հիշեցնում է հածանավ։ Սակայն Baden-Wurttemberg –ը ու այդ շարքի հետագա երեք նավերը սպեցիֆիկ առաջադրանքներ են կատարելու՝ մասնակցելու են կարգուկանոնի պահպանման ու «խաղաղության հարկադրման» գործողություններին՝ գերմանական ափերից հեռու։ Դրանով բացատվում է նրանց դասակարգումն ու բարձր ուշադրությունը հրետանային սպառազինմանը։

Գլխավոր սպառազինումը 127 միլիմետրանոց Otobreda 127/64 LW սարքավորումն է ՝ րոպեում 35 կրակոց հրաձգության արագությամբ։ Զինանոցում կան նաեւ Vulcano ակտիվ ռեակտիվ զինամթերք ՝ 120 կմ կրակոցի հեռահարությամբ։ Նավի կողքերին տեղադրվելու են հեռակառավարվող 27 միլիմետրանոց ավտոմատ թնդանոթներ , նաեւ խոշոր տրամաչափի թնդանոթներ՝ հեռակառավարումով ու սովորական կառավարումով։ Օդից պաշտպանվելու համար պատասխանատու են լինելու մոտ շառավղով գործող զենիթային հրթիռները։ Սպառազինումների այս յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ Baden-Wurttemberg նավն իրականում ավելի շատ ոստիկանական աշխատանքի համար է նախատեսված, քան ծովամարտի։