ԱՄՆ-ում տեսագրել են քամուց ոստիկանական մեքենայի վրա կողաշրջված բեռնատարը։ Համացանցում հրապարակված տեսահոլովակը նկարահանվել է մեկ այլ ոստիկանական մեքենայի վիդեոռեգիստրատորով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեպքը տեղի է ունեցել Վայոմինգ նահանգում։ Քամու ուժգնությունից բեռնատարը շրջվել է հարեւան գոտու վրա կանգնած ոստիկանական մեքենայի վրա։
Բարեբախտաբար այդ պահին ոստիկանը մեքենայի մեջ չի եղել։ Բեռնատարի վարորդը նույնպես չի տուժել։











