Ճանապարհայինն ոստիկանության կողմից փետրվարի 6-12  հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 105 տրանսպորտային միջոց, որոնցից 84-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:

159 տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին աարձանագրություն, նրանց մեքենայի հողմապակին ունեցել է սահմանվածից պակաս լուսաթափանցելիություն:

Մարզերում փետրվարի 6-12-ը ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է թաղանթապատված հողմապակիով երթեւեկելու վերաբերյալ 43 արձանագրություն:

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 101 տրանսպորտային միջոց, որից 95-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Հայտնաբերվել է նաեւ ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով երթեւեկելու 15 եւ փոխարինված հաշվառման համարանիշով երթեւեկող 2 տրանսպորտային միջոց: