«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մոտեցումները շատ մոտ են Հանրապետական կուսակցության մոտեցումներին: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը:
Հարցին՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը արդյոք ընդդիմադի՞ր գործիչ է, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այս հարցին հնարավոր կլինի պատասխանել այն ժամանակ, երբ «ծառը պտուղ տա»: Դրանից ելնելով՝ մենք կորոշենք նա ընդդիմադիր գործիչ է, թե ոչ: Մարդը հայտարարում է, որ ընդդիմություն է, նախկինում իշխանություն էր: Այս գործընթացները նորություն չեն: Եթե մարդն անցնում է ընդդիմադիր դաշտ, նա պետք է ընդունի, որ 2008 թվականին 1200 քաղբանտարկյալ է եղել, իսկ նա չի ասել, որ նրանք քաղբանտարկյալ են:











