Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները տեղեկություն են ստացել, որ փետրվարի 10-ին հետախուզվող 36-ամյա Արսեն Մարգարյանն Ավան-Առինջ թաղամասում է: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել խուլիգանություն եւ ուրիշին դիտավորությամբ վնաս պատճառելու համար:
Ոստիկանությունը Արսեն Մարգարյանին հայտնաբերել եւ բերման է ենթարկել:











