Վահագնի թաղամասում, Վահագն Հովնանյանը, տարիներ առաջ, կարծեմ, 2008-ին ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել առանձնատունը Վահագնի թաղամասում, որտեղ ապրում է հիմա, Սեյրան Օհանյանը պատասխանեց.

«Այն տեղեկությունները, որ կան լրատվական դաշտում, իրականությանը չեն համապատասխանում: Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում, Վահագն Հովնանյանը, տարիներ առաջ, կարծեմ, 2008-ին ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»:

Վահագն Հովնանյանի կողմից Սեյրան Օհանյանին հողակտոր նվիրելու փաստը հաստատեց նաեւ դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ այդ մասին իրեն ասել է անձամբ Վահագն Հովնանյանը, ով արդեն մահացել է: