Երեւանի Մարզահամերգային համալիրում մեկնարկում է Երկրապահ կամավորականների միության համագումարը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե համագումարին մասնակցելու համար համալիր են գալիս ԵԿՄ անդամները՝ պաշտոնյաներ, պատգամավորներ, ազատամարտիկներ:

Համագումարի ընթացքում հաշվետվություն է տրվելու կատարված աշխատանքների մասին, կներկայացվեն ԵԿՄ անելիքները առաջիկա տարիներին, կլինեն կանոնադրական փոփոխություններ: Ղեկավար կազմի՝ վերստուգիչ հանձնաժողովի եւ ԵԿմ վարչության ընտրություններ են կայանալու, համագումարը եզրափակվելու է հայտարարությամբ:

Համագումարին, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցելու է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: