ԵԿՄ-ն ակտիվորեն մասնակցել եւ մասնակցելու է համապետական ընտրություններին: Այս մասին այսօր` փետրվարի 18-ին, միության համագումարի ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Սիրելի զինակիցներ, խնդիրներին բոլորից լավ տեղյակ է Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Հարգելի´ Սերժ Ազատի, մենք հավատում եւ վստահում ենք Ձեզ:

Դուք մեր մարտական ընկերն եք:

Մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, եւ որտեղ բարեկեցիկ, խաղաղ կյանքով կապրի մեր ժողովուրդը: Դա է երկրապահներիս երազանքը: Մենք էլ աջակցում ենք Ձեր բոլոր նախաձեռնություններին: Երկրապահն ակտիվորեն մասնակցել եւ մասնակցելու է համապետական ընտրություններին: Երկրապահը չի կարող անտարբեր լինել երկրի, պետության, ազգի ճակատագրի հանդեպ: Ինքներս մեր ձեռքով պետք է մեր ճակատագիրը կերտենք, որ հետո ուրիշից չդժգոհենք»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Համագումարը շարունակվում է: