Սեյրան Օհանյանը, եթե Հայաստանի քաղբանտարկյալների տեղը գիտեր, պետք է իր իշխանության ժամանակ ասեր այդ մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
«Քաղբանտարկյալներ միշտ էլ եղել են բոլոր ժամանակներում, քաղաքական հայացքների մարդիկ ուզեցել են ռեվոլյուցիա անել: Երբ անկախ պետականություն ենք ունեցել, չեմ ուզում էսօր շեշտել, տարբեր ժամանակներում, տարբեր մարդիկ են եղել: Իսկ ինքը եթե քաղբանտարկյաների տեղը գիտեր, միանգամ գոնե պետք է արտահայտվեր իր իշխանության ժամանակ: Իսկ եթե իշխանությունը թողել, եկել է ասում է...էս մի քանի օրվա մեջ են դրանք էլե քաղբանտարկյալ: Ինքն իր ասածներին հակասում է, չեմ ուզում ես...իրեն համարում եմ մարտական ընկեր, ես համարում եմ, որ նմանատիպ մարդիկ, մի քիչ ուրիշ լեզվով ասեմ՝ «յադեռնի նասիտելնիներ» են, պետական պատասխանատու մարդիկ, երբ պետությունից սկսում են դժգոհել, չեմ հասկանում, որովհետեւ իրենք գիտեն համ պետական գաղտնիքները, պետական անվտանգությունը, լավ ու վատ կողմերը եւ քննադատելը հեշտ կլինի»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:











