Երեւանում, այսօր՝ փետրվարի 21-ին, Հայացք մամուլի ակումբում տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հանդիպումը լրագրողների հետ:
Թեման նախընտրական զարգացումներն են:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ժառանգությունը» լքելու հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Մինչ այդ «Ժառանգությունը» լքել էր Անահիտ Բախշյանը:
Նկատենք, որ այսօր «Ժառանգություն» խմբակցության որեւէ պատգամավոր չի լինելու հաջորդ խորհրդարանում, նրանք չեն առաջադրվել:











