Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է Սիսիանի բնակիչ, 54-ամյա Արմեն Վովայի Մկրտչյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2015 թվականի ապրիլի 22-ից տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։
«Արմեն Մկրտչյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության Սիսիանի կամ մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:











