Համացանցում տեսանյութ է հայտնվել Մինսկի մայրուղու ավտովթարի վայրից, որտեղ իրար են բախվել 27 մեքենաներ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Տեսանյութում, որը նկարահանել են վթարի վայրի մոտով անցնող մեքենաներից մեկից, տեսանելի են վթարված մեքենաների մի մասը միայն:
Պատահարը տեղի է ունեցել առավոտյան: Երկու մարդ է տուժել: Վթարի պատճառները պարզվում են:











