Երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա այրվածքներ են ստացել հրդեհի հետեւանքով, որը հեղինակել էին Հյուսիային Դակոտայում նավթատարի շինարարության դեմ բողոքող ակտիվիստները, հայտնում է Washington Times-ը:
Նախկինում նահանգապետը եւ ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսը փետրվարի 22-ը ակտիվիստների ճամբարի փակման վերջնաժամկետ էին հայտարարել: Սակայն մի քանի ցուցարարներ հայտարարել էին, որ մտադիր են մնալ: Ոստիկանությունը շինարարության դեմ բողոքող 10 մարդու էր ձերբակալել:
Պարբերականի տեղեկություններով՝ ճամբարից հեռանալուց առաջ ակտիվիստները հրկիզել են ծածկերը եւ մեկ ավտոմեքենա: Նահանգապետի խոսքով՝ հրդեհի հետեւանքով 17-ամյա դեռահաս աղջիկ է տուժել եւ 7-ամյա երեխա: Աղջիկը ծանր այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել
Հնդկացիական ցեղերի եւ էկոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչները մի քանի ամիս ապրել են այդ ճամբարում՝աջակցելով սիու ցեղի բողոքին ընդդեմ Dakota Access նավթամուղի շինարարության, որը, նրանց պնդմամբ, կխանգարի իրենց կրոնական ծեսերի անցկացմանը եւ կսպառնա ջրի օբյեկտներին:











