Անօդաչուն տեսանկարահանել է, թե Ավստրալիայի ափերին ինչպես է սպիտակ շնաձուկը փորձում հարձակվել սերֆինգիստի վրա:
Հոլովակը նկարահանվել է, երբ անօդաչուով հետեւում էին սպիտակ շնաձկների տեղաշարժմանը, հայտնում է The Daily Mail:
Հոլովակում գիշատիչը, որը ենթադրաբար ալիքը որսած մեկ այլ սերֆինգիստի էր հետեւել, առնվազն մեկ մետր հեռավորությամբ մոտեցել է մեկ ուրիշ սերֆինգիստի, որն ալիքի էր սպասում: Շնաձուկը հավանաբար նկատել է ոչինչ չկասկածող տղամարդուն եւ դեպի նա լողացել, սակայն վերջին պահին մտադրությունը փոխել է եւ այլ կողմ լողացել:











