Հունաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Porsche մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է կանգառում կայանված Honda Civic–ին, չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք տարեկան երեխա, հաղորդում է  RIA Novosti-ն։

Porsche–ի ղեկին եղել է  Jumbo սոիպերմարկետների ցանցի սոփականատեր Ապոստոլոս Վակակիսի որդի Յորղոսն ու նրա ընկերը։

Վթարը տեղի է ունեցել կիրակի՝ օրվա երկրորդ կեսին, Աթենք–Լամիա ավտոմայրուղում։ Ըստ տեսախցիկների տեսագրության՝ Porsche–ի վարորդը չի կարողացել կառավարել այն։ Ավտոմեքենան «հրթիռի նման», բախվել կայանած ավտոմեքենային, որը հարվածից մասերի է բաժանվել։ Երկու ավտոմեքենաներն էլ այրվել են։

Ավոտվթարի ժամանակ զոհվել են 33–ամյա կինն ու երեխան, ինչպես նաեւ Porsche-ի վարորդն ու ուղեւորը։ Նրանցից մեկն այրվել է, մյուսը դուրս է թռչել առջեւի պատուհանից եւ տեղում մահացել վերքերից։