Չինաստանում զայրացած հարսնացուն փեսացուին քարշ է տվել փողոցով, որը չէր ներկայացել հարսանյաց հանդեսին: Այս մասին հաղորդում է Gothamist պարբերականը:

Հոլովակում հարսանյաց հանդերձով կինը բարձր վիրավորում եւ դաստակներին անցկացված շղթայի օգնությամբ ասֆալտի վրայով քարշ է տալիս դիմադրող տղամարդուն: Տեղի ունեցողին հետեւում են բազմաթիվ անցորդներ:

Նշվում է, որ համացանցի չին օգտատերերը հոռետեսորեն են արձագանքել հոլովակին: Շատերի ենթադրությամբ՝ «փեսացուն» եւ «հարսնացուն» ինչ-որ բան են գովազդել, ոմանք կարծում են, որ հոլովակում պերֆորմանս է ներկայացված: Որոշ օգտատերեր էլ համոզված են, որ հոլովակի հերոսները զվարճացող սադոմազոխիստներ են: