Տարեց տղամարդը Ֆլորիդայից՝ Վերն անունով, 90 ամյակը նշել է   մարզարսրահում 24 ձգումներով։ Վերնի որդին նրան տեսագրել է ու տեսագությունը տեղադրել  YouTube-ում, հաղորդում է RIA Novosti-ն։

«Սա իմ հայրն է։ Այսօր նրա ծննդյան օրն է, նա 90 տարեկան է։ Մենք մշտապես հաճախոււմ ենք մարզասրահ, եւ նրա սիրում է ձգումներ անել։ Կարծում եմ՝ նա վատ չի մարզվում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մանուկ հասակում նա կոտրել է երկու արմունկները», — գրում է տեսանյութի հեղինակը։

Մեկնաբանություններում Վերնին գովաբանել են։ Շատերը նշել են, որ նույնիսկ լինելով ավելի երիտասարդ, չեն կարող հասնել նման արդյունքների։