Երեւանի Աճառյան փողոցում փետրվարի 10-ին տեղի ունեցած խարդախությունը բացահայտվել է: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` երեք տղամարդ փորձել են նշված հասցեից գառան միս գնել կեղծ թղթադրամներով եւ նույն օրը բացահայտվել է խարդախությունը: Նրանցից մեկը` Սուրեն Տեր-Վարդանյանը, որը նախկինում 8 անգամ դատապարտված է եղել, խոստովանել է, որ իր մոտ եղած թղթադրամներով էլ փորձել են գառան միս գնել:
Նրա մոտ հայտնաբերվել է 4 հատ 5 հազար ռուբլի, 12 հատ հազար ռուբլի եւ 50 դոլարին նմանվող հուշանվերային թղթադրամ:
Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:











